00:00:00

Ստուգումները «Սեմյորչկա» գազալցազկայանում ավարտվել են․ ինչ է պարզվել

22:31, 07 մարտ 2024 Հասարակություն

«Սեմյորչկա» գազալցակայանում ստուգումներն ավարտվել են և որեւէ խախտում չի արձանագրվել։ Ընկերության տնօրեն Արտաշես Գևորգյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտարարեց, որ ընկերությանը պատկանող երկու գազալցակայաններն էլ գազը ստանում են «Տրանսգազից» և ներկայումս վաճառում են 300 դրամով։  «Գազալցակայանում չի կարող նման բան լինել, ՀԴՄ–ն տպվում է նույն չափով, որքան վաճառվում է գազը։ Դուք ոնց եք պատկերացնում այլ գին ասենք, այլ գնով ՀԴՄ տանք, չկա նման բան եւ հետո այդ ամենն արտացոլվում է հարկային մարմնի տեղեկատվական բազայում։ Բացի այդ ճնշման ժամանանակակից սարքեր ունենք տեղադրած, ինչի արդյունքում մաքուր գազ է սնուցվում»,– նշեց Գևորգյանը։ 

Նրա խոսքով՝ նաև արևային կայաններ ունեն տեղադրած, որոնք ևս հնարավորություն են  տալիս խնայել էլեկտրաէներգիան։ «Մենք ունենք նաև կուտակային քարտ, որը տալիս ենք մեր բոլոր հաճախորդներին։ Շատերը հենց նաև դրա համար են գալիս, որ միավորներ կուտակեն, հետագայում՝ գազ լցնել կարողանան»,– ասաց Գևորգյանը։ 

Նշենք, որ  հարկային մարմինն ու «Տրանսգազը» սկսել էին   ուսումնասիրություն կատարել տվյալ գազալցակայանում։ 

Հարկային մարմնից մեզ հայտնեցին, որ ստուգումների արդյունքում որևէ խախտում չի արձանագրվել և ընկերությունն աշխատում է բոլոր չափորոշիչներին համապատասխան։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր