Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրաամովի հետ հաջորդ հանդիպման ժամկետը դեռ հստակեցված չէ։ Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն․
«Արարատ Միրզոյանն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը որոշվե՞լ է նախարարների առաջիկա հանդիպման ժամկետը, նշել է, որ առաջիկա հանդիպման ժամկետը հայտնի չէ:
Արարատ Միրզոյանը հայտնել է, որ իրենք մշտական կապի մեջ են Ջեյհուն Բայրամովի հետ՝ հավելելով, որ հույս ունեն շուտով հստակեցնել նոր հանդիպման ժամկետները»։