00:00:00

Անկեղծորեն ցանկանում ենք՝ հայ-թուրքական ​​սահմանը բացվի, դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատվեն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» գործակալութանը։

«Որպես Հայաստանի Հանրապետություն՝ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պետական սահմանը շուտափույթ բացվի, մենք ցանկանում ենք, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը ընդլայնվեն», -ասել է Միրզոյանը։

Խոսելով երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին, Միրզոյանն ասել է․ «Օգուտներն ակնհայտ են. Առաջին հերթին դա շատ կարևոր է սովորական մարդկանց համար, տնտեսական հարաբերությունների զարգացումը առաջին հերթին օգուտ կբերի մարդկանց, և դա գիտակցում է ՀՀ քաղաքացիների մեծ մասը»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր