Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հատուկ ներկայացուցիչներ է նշանակել օկուպացված Ստեփանակերտում և որոշ շրջաններում: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ օկուպացված Ստեփանակերտում, Մարտակերտում և Իվանյանում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Էլչին Յուսուբովը։
Ալիևի մեկ այլ հրամանագրով Էմին Հուսեյնովը նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Մարտունու, Ակնայի և Վարանդայի շրջաններում։