Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը հայտարարել է, թե Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստան–Եվրամիություն կապին և կողմ է ԵՄ առաքելության ավելացմանը ՀՀ–ում։
«Կիպրոսը համակարգված կաշխատի ԵՄ–Հայաստան երկխոսության ամրապնդման ուղղությամբ, կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն ԵՄ–ին»,- ասել է նա։ Կիպրոսի ԱԳ նախարարը նաև նշել է, թե իրենք շարունակում են դեմ լինել ագրեսիային. «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման նախորդ տարվա բոլոր ջանքերը։ Վստահ եղեք, որ մենք ամբողջությամբ սատարում ենք մեր հայ ընկերներին այս հարցում»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ խոսելով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին, նշել է. «ՀՀ-ն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ։ ԵՄ հետ համատեղ փորձում ենք տեսնել՝ ինչ նոր գործիքներ ու մեխանիզմներ կարող են ավելացվել մեր՝ ՀՀ-ԵՄ օրակարգում»: