Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Կարծում ենք, որ խաղաղության հաստատումն այս տարածաշրջանում ոչ միայն քաղաքական առումով նպաստավոր կլինի, այլև տնտեսական մեծ շահավետություն կներկայացնի, և հենց այս ըմբռնումով է, որ մենք հանդես եկանք «խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, համաձայն որի, տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են ապաշրջափակվել», - ասաց Միրզոյանը։