00:00:00

Կովկասում քրդերի դերը հայերն են կատարում. Ստեփան Դանիելյան

07:58, 07 մարտ 2024 Քաղաքականություն

Մերձավոր Արևելքում քրդերը հատուկ դեր են կատարում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երբ պետք է Թուրքիայի, Սիրիայի, Իրանի հետ ինչ-որ խնդիր լուծել, քրդերին ակտիվացնում են, հույսեր տալիս ու որպես մսացու օգտագործում։ Հետո, երբ պետք է լինում այդ երկրների հետ կարգավորել հարաբերությունները, քրդերին որպես մատաղ զոհաբերում են։ Եւ սա մշտապես կրկնվում է։ Փաստորեն քրդերը ընդամենը արյունատու  խաղաքարտ են։

Կովկասում այդ դերը հայերն են կատարում, երբ պետք է, հույս են տալիս, երբ պետք է, տանում են կոտորվելու ու երբ պետք է, մեր հաշվին միմյանց հետ հաշտվում են։ Ու նույն կերպ բոլոր կողմերն են վարվում, անկախ նրանից, թե լիբերալ ու դեմոկրատ են, թե ավտորիտար ու ավանդական»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր