00:00:00

Ռուսաստանն իր հարևաններին քաղաքականություն չի թելադրում, չի ասում՝ ինչպես ապրել․ Մեդվեդև

22:53, 04 մարտ 2024 Քաղաքականություն

Ռուսաստանը չի թելադրում իր քաղաքական կամքը մերձավոր հարևաններին, չի սպառնում պատժամիջոցներով, այլ հաշվի է առնում նրանց խորքային շահերը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

 

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո մենք պահպանել ենք այդ երկրների հետ շահավետ առևտրային համագործակցությունը և մարդկանց միջև հաղորդակցությունը։ Նշեմ, որ Ռուսաստանն իր լավ հարևաններին քաղաքականություն չի թելադրում, չի ասում՝ ինչպես ապրել, չի սպառնում նրանց պատժամիջոցներով։ Մեր երկիրը երբեք նման բան չի արել ու մտադիր էլ չէ։ Ընդհակառակը, մենք լսում ենք միմյանց, միշտ ջանում ենք ամենալայն կոնտեքստում հաշվի առնել խորքային շահերը»,- ասել է նա։

 

Մեդվեդևը նշել է, որ մերձավոր հարևանները՝ «մերձավոր արտասահմանը» Ռուսաստանի համար անվտանգության բնական գոտի է, «ռազմավարական տարածքի առանցքն» է հանդիսաանում, ուստի պատահական չէ, որ Արևմուտքը խանդով ու ատելությամբ է մոտենում «մերձավոր արտասահման»՝ արդեն իսկ ձևավորված տերմինին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր