00:00:00

Հայաստանը պատրաստ է խաղաղության, եթե Ադրբեջանը քաղաքական կամք դրսևորի. Վահան Կոստանյան

14:31, 02 մարտ 2024 Քաղաքականություն

Սա քաղաքական կամք է՝ քաղաքական կամքի և առաջնորդության խնդիր: Հայկական կողմից մենք դա ունենք և բազմիցս դրսևորել ենք մեր քաղաքական կամքը: Եթե ադրբեջանական կողմն իսկապես հետաքրքրված է խաղաղությամբ, մեզ պարզապես կմնա ղեկավարների կողմից համաձայնեցված սկզբունքները դնել թղթի վրա և ստորագրել։ Այս մասին Անթալիայի միջազգային դիվանագիտական ֆորումի ժամանակ Reuters գործակալության թղթակցին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Թուրիայի հետ հարաբերությունների մասին խոսելիս, Կոստանյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է ամբողջական կարգավորման:

«Հայաստան-Թուրքիա, թույլ տվեք ևս մեկ անգամ ասել, որ սահմանը բացելով և դիվանագիտական հարաբերություններ հաստատելով մենք ցանկանում ենք հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորման, որը չկա արդեն 30 տարի»,- ասել է փոխնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր