Մենք բանակի բարեփոխումների հայեցակարգ ենք մշակել Ռուսաստանի հետ, բայց բարեփոխումների փոխարեն Հայաստանի վրա մայիսին, նոյեմբերին հարձակումներ են տեղի ունեցել, ՌԴ-ն չի մատակարարել մեզ անհրաժեշտ և գնված զենքը։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը նշում է՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96%-ից հասել է 10%-ից ցածր թվի․ «ՌԴ-ն ասում էր` եթե ՀՀ զենք մատակարարվի, Հայաստանի դիրքորոշումը կկոշտանա։ Ռուսաստանը մեզ կանգնեցրել է փաստի առաջ, երբ զենք չի մատակարարել․ մենք սկսել ենք բազմաթիվ այլ երկրների հետ աշխատել»,- ասել է նա։