00:00:00

Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնել. Ալեն Սիմոնյան

16:15, 29 փետրվար 2024 Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

 

«Միանշանակ պատրաստ ենք ու շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ առավել անվտանգություն կապահովի»,- ասաց նա։

 

ԱԺ նախագահը, սակայն, նշեց, թե պետք չէ շտապել, որովհետև պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ։

 

Սիմոնյանն ասաց նաև, թե ժողովրդավար երկիր լինելը Հայաստանի անվտանգային ամենամեծ համակարգն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր