Ուսումնասիրություն է իրականացվում, որ բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի, թե ով ինչ մանդատ ունի ու որտեղ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով Սյունիքում տեղակայված ՌԴ սահմանապահների մասին։
Նա նշեց, որ Սյունիքում տեղակայված են ռուս սահմանապահները՝ լուծելու անվտանգային խնդիրները։
«2021 թվականին մեր առջև ծառացած անվտանգային խնդիրներից ելնելով՝ այո՛, շարժեր եղել են, նաև Գորիսում է տեղակայում եղել, որ պետք է ապահովեր նաև Արցախի խաղաղապահ զորքի անվտանգությունը»,- ասաց Խաչատրյանը։
Պատգամավորի խոսքով՝ ՊՆ-ն, ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն են ուսումնասիրություն իրականացնում, թե ով ինչ պարտավորություն ունի ու որտեղ կարող են լինել։