ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գագիկ Մելքոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ իր տան մոտ ռումբ է պայթել:
«Մի 10 օր առաջ եղել է, իրավապահ մարմինները մինչև հիմա զբաղվում են, մեր տան մոտ չի եղել՝ մեր հարևանի բակում: Կասկածներ չունեմ, թե ովքեր են»,-ասաց Գագիկ Մելքոնյանը։
Նա նշեց, թե պայթյուն է եղել, իրավապահները ժամանել, ստուգել են, փորձաքննություն են իրականացրել, դեռ ոչինչ հայտնի չէ։
Հարցին, թե կա՞ մեկը, ով ցանկանում է իրեն ֆիզիկապես ոչնչացնել՝ Գագիկ Մելքոնյանն արձագանքեց.
«Չեմ կարծում»։