00:00:00

ԵՄ-ն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել. Եվրահանձնակատար

10:38, 28 փետրվար 2024 Քաղաքականություն

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում փետրվարի 27-ին քննարկել է Եվրամիության և Հայաստանի միջև կապերի ամրապնդումը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

 

«Մենք ականատես ենք ԵՄ-ի և Հայաստանի հարաբերություններում պատմական պահի, դրանք երբեք այսքան ամուր չեն եղել»,- ասել է միջազգային գործընկերության հարցերով եվրահանձնակատար Յուտա Ուրպիլայնենը։

 

Նրա խոսքով՝ Բրյուսելի առաջնահերթությունն այժմ Հայաստանի կայունությանը նպաստելն է, «որպեսզի նա կարողանա ինքնուրույն կատարել իր արտաքին քաղաքական ընտրությունը»։ Ընդգծել է՝ այդ նպատակով Եվրամիությունը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, ինչպես նաև ավելացնում է ներդրումները տնտեսության մեջ։

 

«Առջևում գտնվող ճանապարհը կարող է դժվար լինել,- զգուշացրել է եվրահանձնակատարը,- Հայաստանի նախկին որոշումները, որոնք հանգեցրին քաղաքական, տնտեսական և անվտանգության կախվածության, չեն կարող հաղթահարել մեկ գիշերում»:

 

Այնուամենայնիվ, Ուրպիլայնենը համոզված է, որ երկրում հետագա բարեփոխումների խթան կհանդիսանա, ի թիվս այլ բաների, ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։ Եվրահանձնաժողովը ներկայումս քննարկում է այն սկսելու ուղիները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր