00:00:00

Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները

06:23, 28 փետրվար 2024 Քաղաքականություն

Բեռլինում այսօր և վաղը տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

 

Հանդիպումը կայանում է Մյունխենում փետրվարի 17-ին եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

 

Գերմանիայի կանցլերի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի մյունխենյան եռակողմ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին, նույնաբովանդակ հայտարարություն արեց նաև Իլհամ Ալիևը՝ նշելով, որ առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպում կկայանա, ինչպես նաև սահմանազատման հարցերի հանձնաժողովների նիստ կլինի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր