00:00:00

ԲՏԱ փոխնախարարը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունը․ լուսանկար

00:03, 27 փետրվար 2024 Քաղաքականություն

Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը ծաղրում է իրեն այդ պաշտոնում նշանակած Նիկոլ Փաշինյանին։ Պողոսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր «սթորի» բաժնում, որը հասանելի է 24 ժամ լուսանկար է հրապարակել, որտեղ ըստ էության ծաղրում է օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հարկ վճարելու մասին  արած հայտարարություններից մեկը։ Խոսքն այն մասին էր, որ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով «խոպանչիներին» հարկելու մասին որոշմանը, ասել էր, թե եթե նրանք չեն ցանկանում հարկ վճարել, ապա ինչու են օգտվում կառուցված ճանապարհներից։

«ՀՀ-ից արտագնա աշխատանքից մեկնողները երբ վերադառնում են ՀՀ, պիտի նկատեն, որ իրենց մարզի ավտոմոբիլային ճանապարհները նույն վիճակում չեն, ինչպես կային առաջ։ Արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները հաշվե՞լ են, թե էդ ճանապարհների կառուցման արդյունքում իրենք, օրինակ, ինչքան գումար են տալիս ավտոտեխսպասարկման համար։ Որպեսզի ճանապարհը կառուցվի այն մարդկանց համար, ովքեր գնում հասնում են օդանավակայան ու այնտեղից մեկնում արտագնա աշխատանքի, ինչո՞ւ պիտի մեր հաշվին կառուցված ճանապարհով երթևեկեն։ Մենք չենք ուզում, որ նրանք մեր հաշվին կառուցված ճանապարհով երթևեկեն։ Թող գնան իրենց համար առանձին ճանապարհ կառուցեն ու երթևեկեն, որ մերը չմաշվի»,-ասել էր  Փաշինյանն ու ավելացրել՝ նրանց ընտանիքի անդամներն օգտվում են այդ ամենից։

Փաշինյանի այս հայտարարությունը ոչ միայն զարմանք ու զայրույթ էր առաջացրել հանրության շրջանում, այլև՝ ոմանք նաև ծաղրական գրառումներ էին անում ու տեսանյութեր և լուսանկարներ հրապարակում։ Վերջինիս ըստ էության միացել է նաև ԲՏԱ փոխնախարարը։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր