00:00:00

Հայտնի է՝ ով կփոխարինի Պապոյանին ԱԺ–ում

11:36, 26 փետրվար 2024 Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին վերջինս ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

«Այսօր ԱԺ նախագահը համապատասխան հայտարարությունն արդեն կանի, որից հետո 7-օրյա ժամկետ կա, դրանից հետո, երբ արդեն մանդատս պաշտոնապես վայր դրած լինեմ, այդ պահից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»,- ասել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը, Պապոյանը, կուսակցության վարչության որոշմամբ, առաջադրվեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում և կտեղափոխվի գործադիր: Նրա՝ նախարար նշանակվելու մասին առաջինը Irakanum.am–ն էր գրել։

Գևորգ Պապոյանին խորհդարանում կփոխարինի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Կարապետյանը, ով ներկայումս ՍԱՏՄ ղեկավարի տեղակալն է։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր