00:00:00

Ես էլ ունեմ փարոսիկներ, բայց իմ շարասյունը երբևիցե խախտում չի անում. ՆԳ նախարար

09:37, 26 փետրվար 2024 Քաղաքականություն

Ըստ անհրաժեշտության՝ պետական գերատեսչություններն ունեն նման իրավունք. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կան պաշտոնյաներ, որոնց ծառայողական և ուղեկցող մեքենաները երթևեկում են փարոսիկներով, որի մասին բարձրաձայնել էր ՔՊ-ական պատգամավորներից մեկը:

«Ես էլ ունեմ փարոսիկներ, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել օրենքի շրջանակներում: Իմ շարասյունը երբեւիցե խախտում չի անում:

Կոնկրետ ՔԿ-ի հետ կապված, կարող է անհրաժեշտ լինել հրատապ կարգով գնալ դեպքի վայր: Բնական է, որ պետք է փարոսիկները, ձայնային ազդանշանները միացնելու միջոցով ճանապարհը բացեն, որ կարողանան շուտ հասնել դեպքի վայր»,-ասաց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր