00:00:00

Ձեր այդ հայտարարությունից հետո կպարզվի, որ բոլորում դարերով ապրել են, բայց խոսում ենք քոլիկների մասին. Ավինյան

11:11, 26 փետրվար 2024 Քաղաքականություն

 «Նոր Նորք վարչական շրջանում ուսումնասիրվել է 5 հա տարածք, որը տրամադվել է Երևանի կենդանաբանական այգուն, իր տարածքների ընդլայնման համար»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց  «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Նրա խոսքով, այդ տարածքի հարակից հատվածում 36 հա տարածքը համարվում է համայնքային սեփականություն և ըստ Երևանի գլխավոր հատակագծի ներառված է կանաչապատման ենթակա տարածքների ցանկում։

«36 հեկտար տարածքում հայտնաբերվել են մի քանի տասնյակ ինքնակամ կառույցներ,
մոտ 7 հեկտարն ինքնակամ կերպով սահմանազատված, ցանկապատված է, իսկ տարածքի շուրջ 4 հեկտարը զբաղեցված են ինքնակամ շինություններով»,-հայտնեց Բեգոյանը։

ՀՈԱԿ-ի տնօրենը հայտնեց, որ ինքնակամ կառույցներից մեկում ապրում է մի ողջ ընտանիք և նրանց բնակության հարցը պետք է լուծվի։

«Պարո՛ն Բեգոյան, Ձեր այդ հայտարարությունից հետո կպարզվի, որ բոլորում դարերով ապրել են։ Մի փոքր զգույշ լինենք այդ հայտարարություններում, որովհետև խոսում ենք ինքնակամ շինությունների մասին, համայնքից զավթված հողերի մասին, խոսում ենք կանաչ տարածքում այս քոլիկների մասին, որոնք անընդունելի են»,-ասաց Ավինյանը և հավելեց, որ սոցիալական ծրագրերը հետո կքննարկեն։

Բեգոյանն էլ հավելեց, որ այդ 26 հա հատվածում անտառի հիմնումը խիստ կարևոր է Երևանի օդի մաքրության համար և այնտեղ նախատեսվում է իրականացնել քաղաքային ուրբան անտառի հիմնում։

Տիգրան Ավինյանը հանձնարարեց այդ 26 հա տարածքից մեկ շաբաթվա ընթացքում վերացնեն բոլոր «քոլիկները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր