00:00:00

Չեմ կարող հերքել, որ կա վտանգ. Սուրեն Պապիկյան

08:10, 23 փետրվար 2024 Քաղաքականություն

ՀՀ-ն որդեգրել է սեփական զինված ուժերը արդիականացնելու քաղաքականություն, սա ենթադրում է, որ մենք ունենք և՛ սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն, և՛, իհարկե, գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ, Երևանում ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսին այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով: ՀՀ-ի կողմից գնվող զենք-զինամթերքն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ և այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից: Մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Անկախ նրանից՝ առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը»,-ասաց Պապիկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր