Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Հայաստան է ժամանելու պաշտպանության ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է POLITICO-ն։ Նշվում է, որ Հայաստան է ժամանելու MBDA, Nexter, Safran, Thales, Arquus և Lecornu ընկերության ներկայացուցիչները։
MBDA-ը հրթիռներ մշակող և արտադրող ընկերություն է։ Հրթիռներ և հրթիռային համակարգեր է մատակարարում զինված ուժերի յուրաքանչյուր տեսակի համար (օդային, ծովային, ցամաքային): Արտադրում է 48 տիպի հրթիռ, ևս 15-ը մշակման փուլում է (AIM-132, Meteor, MICA, Aspide, Apache, Exocet և այլն)։
Ֆրանսիական Nexter Systems ընկերությունը մասնագիտացած է զրահատեխնիկայի, հրետանային համակարգերի, զինամթերքի և հարակից սարքավորումների նախագծման, մշակման և արտադրության մեջ: Nexter Systems արտադրում է տանկեր, զրահատեխնիկա, հրետանային համակարգեր, հեռահար մարտական կայաններ, զենիթային համալիրներ և հակատանկային կառավարվող հրթիռներ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։