00:00:00

Ժամանեցինք Ֆրանսիա․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

13:30, 21 փետրվար 2024 Քաղաքականություն

Երկօրյա աշխատանքային այցով ժամանեցինք Ֆրանսիա, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կադրեր հրապարակելով իր ու կնոջ ժամանումից։

Փաշինյանը մանրամասնել է նաև այցի օրակարգը՝ գրելով․

«Այսօր նախատեսված է իմ հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Երեկոյան Ֆրանսիայի նախագահի եւ նրա տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի հետ Փարիզի պանթեոնում ներկա կգտնվենք Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի եւ կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների՝ Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:

Այսօր հանդիպում կունենամ նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի եւ այլ գործընկերների հետ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր