Քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հարցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Սա մի հարց է, որը պարբերաբար քննարկվում է, չեմ կարող ասել, որ այդպիսի քննարկում չկա, կա այդպիսի քննարկում»,- ասել է նա՝ նշելով, որ դեռևս որևէ վերջնական որոշում չկա։
«Աշխատում ենք, երբ վերջնական համաձայնություն լինի՝ կտեղեկացնենք»,-ասել է նա։