00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանի հայտարարություններին

06:45, 19 փետրվար 2024 Քաղաքականություն

Ինչ վերաբերում է հայկական կողմի այն պնդմանը, թե իբր Ադրբեջանը խախտել է եռակողմ պայմանագիրը, ապա բոլորը լավ գիտեն, որ դա ոչ մի հիմք չունի, որ Հայաստանը, հակառակ իր պարտավորություններին, «դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից և չի կատարել հաղորդակցությունների բացման իր պարտավորությունը»։

 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետի հայտարարությունները։

 

«Հայկական կողմը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ճանապարհը հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատումն է՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության վերահաստատման, հարգանքի հիման վրա, և ուղղակի կառուցողական բանակցությունները Ադրբեջանի հետ»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր