00:00:00

Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Տոդոր Տագարևի հետ

12:31, 17 փետրվար 2024 Քաղաքականություն

Փետրվարի 17-ին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի պաշտպանության նախարար Տոդոր Տագարևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր։

Քննարկվել են նաև փոխգործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր