Երևանի Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունից հետո բարեկմաների հետ կապ հաստատել չի հաջողվում. լրագրողներին ասել է հավանական տուժածներից մեկի բարեկամը՝ Թամար Մանուկյանը։
Նա պատմել է, որ 11:33-ին զանգել է ամուսնու քրոջը, որը պայթյունի հասցեում է բնակվում, խոսել է հետը: Քիչ անց, երբ հեռուստատեսությամբ լսել են պայթյունի մասին, նորից զանգել է նրան, բայց հեռախոսն արդեն անհասանելի է եղել: Իսկ նրա ամուսնուն հեռախոսազանգեր գնում են, բայց անպատասխան են մնում:
«Լուրերով տեսա՝ տալիս տան մուտքն է, վազելով եկանք։ Հաստատ տանն են եղել, այդ ժամին դուրս չէր գա, քանի որ գիշերը աշխատանքի էր»,-նշել է նա։