Հունվարի վերջին և փետրվարի սկզբին ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող ռազմագերիներին, այդ թվում և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, որոնց մասին տեղեկացրել էր ադրբեջանական կողմը։
Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։
Տեղեկությունների համաձայն՝ նրանց հետ եղել են անհատական հանդիպումներ, ստեղծվել են պայմաններ ընտանիքի անդամների հետ շփման համար։
Նշվում է, որ ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է ձերբակալվածների պահման պայմանները և վերաբերմունքը: ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում նրանց համար՝ վերականգնելու կամ շարունակելու կապն իրենց ընտանիքների հետ: ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն ձերբակալված կողմի հետ։