00:00:00

Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում սպասվում է գետնաբուք

15:11, 05 փետրվար 2024 Հասարակություն

Փետրվարի 5-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք:

Երևանում փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։

Մարզերում փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ, 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր