00:00:00

Ե՞րբ է նշվում Տեառընդառաջի տոնը

17:58, 04 փետրվար 2024 Հասարակություն

Տեառընդառաջը Հայ Եկեղեցու անշարժ տոներից է։ Այն միշտ նշվում է փետրվարի 14-ին։ Տոնը հիշատակ է 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու։ Քանի որ Քրիստոս ծնվել է հունվարի 6-ին, քառասուներորդ օրը փետրվարի 14-ն է։ Հայտնում է Qahana.am-ը:

Տոնական արարողությունները սկսվում են նախորդ երեկոյից՝ փետրվարի 13-ից, նախատոնակի ժամերգությամբ։ Այնուհետեւ մարդիկ եկեղեցուց կանթեղներով կամ մոմերով լույս են տանում՝ իրենց տան բակում տոնական խարույկները վառելու։

Բուն տոնի օրը՝ փետրվարի 14-ի առավոտյան, մատուցվում է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվում է նորապսակների օրհնության կարգ: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին երկրորդ Ամենայն հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է Նորապսակների օրհնության օր։

Տեառընդաջի տոնը նշում են բոլորը՝ տոնական սեղաններ բացելով, բակում խարույկ վառելով և իրար շնորհավորելով, անկախ այն հանգամանիքց՝ ընտանիքում ունեն նորապսակներ, թե ոչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր