00:00:00

Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

22:01, 03 փետրվար 2024 Հասարակություն

 Փետրվարի 3-ին, ժամը 13։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։23-ին, մարվել՝ 14։45-ին։ Այրվել են տան (մոտ 35 քմ) գույքը, փայտե միջնապատը (12 քմ) և հատակը (1,5 քմ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր