Մադրիդի «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագային կվերադարձնի անգլիական թիմ` հույսը դնելով իր մյուս դարպասապահների՝ Տիբո Կուրտուայի և Անդրեյ Լունինի վրա: Այս մասին Armsport-ի փոխանցմամբ հայտնում է Relevo-ն։
Հիշեցնենք, որ Կեպան Մադրիդի «Ռեալում» խաղում է մեկ տարի վարձավճարով։ Մադրիդյան ակումբը դարպասապահի հետ պայմանագիր է կնքել օգոստոսին՝ հիմնական դարպասապահի՝ բելգիացի Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո։
Այս մրցաշրջանում իսպանացի դարպասապահը «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 17 գոլ և յոթ հանդիպումներում անառիկ պահել դարպասը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Նրա գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 20 միլիոն եվրո։