00:00:00

Կաջակցենք խաղաղությանը․ Վրաստանի վարչապետի թեկնածուն խոսել է տարածաշրջանում իր ծրագրերից

15:04, 03 փետրվար 2024 Աշխարհ

Վրաստանը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը, համագործակցությանը և կայունությանը։ Այդ մասին ասվում է վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի ծրագրում, որը հրապարակվել է Վրաստանի խորհրդարանի կայքում:

Փաստաթղթում նաև ասվում է, որ կարևոր է պահպանել և ամրապնդել Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկկողմ ռազմավարական հարաբերությունների առկա բարձր դինամիկան․

«Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և կայունության խթանման ուղղությամբ անհրաժեշտ է ամրապնդել հաջող համագործակցությունը հարևան գործընկեր պետությունների հետ, զարգացնել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում, ինչպես նաև շարունակել սահմանազատման-սահմանագծման գործընթացը՝ ազգային շահերին համապատասխան»,-ասել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր