86 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենաբարձր գագաթը բարձրացրած հայ լեռնագնաց Լև Սարկիսովը:
Այս մասին հայտնել է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան:
Լև Սարկիսովը ծնվել է 1938 թվականին դեկտեմբերի 2-ին Վորոնեժ քաղաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սարկիսովների ընտանիքը տեղափոխվում է Թբիլիսի: Լև Սարկիսովը Էվերեստ լեռան գագաթ հասել է վրացիների կողմից կազմակերպված կովկասյան թիմի կազմում. այդ թիմը կրում էր «Կովկաս-99» անվանումը:
ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ Լև Սարկիսովին շնորհվել է շնորհակալագիր` լեռնագնացության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար: