00:00:00

Ռուսաստանը, Իրանը և Ղազախստանը բանակցություններ կվարեն երկրների միջև հաղորդակցության գիծ ստեղծելու շուրջ

11:36, 03 փետրվար 2024 Աշխարհ

Ռուսաստանի, Իրանի և Ղազախստանի ներկայացուցիչները փետրվարի 15-20-ը Մոսկվայում բանակցություններ կվարեն երեք երկրների միջև օպտիկամանրաթելային կապի գծի կառուցման շուրջ։ 

«Այո, մենք ընդհանուր հայտարարի ենք եկել, որ այս նախագիծը շատ կարևոր է, և Իրանը շահագրգռված է այս նախագծով: Բանակցությունների հաջորդ փուլն ավելի կոնկրետ կլինի և այն կկազմակերպվի Ռուսաստանի Դաշնությունում: Մենք պայմանավորվեցինք կոնկրետ ժամկետների մասին, հանդիպումը կկայանա փետրվարի 15-20-ը` Մոսկվայում»,- այս մասին Իրանի ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո հայտարարել է Ղազախստանի թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարար Բաղդատ Մուսինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Մուսինի՝ «սա դեռևս ենթակառուցվածքային ծրագիր է, և նման նախագծերը երկար ժամանակ են պահանջում և անցնում տարբեր փուլերով»։

«Մենք լիովին գոհ ենք ցանկացած փոխազդեցությունից, որը կօգնի բարելավել երթևեկությունը հյուսիսից հարավ և հարավից հյուսիս, հատկապես, որ Ղազախստանն աշխարհագրորեն այնպիսին է, որ այս երթուղու միջոցով մենք կարող ենք ոչ միայն տեղեկատվություն փոխանցել հյուսիսից հարավ և հարավից հյուսիս, այլ նաև Չինաստանից հարավ և հարավից Եվրոպա»,- ասել է Մուսինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր