00:00:00

«Ալեն Սիմոնյանի Ռուանդա այցից հետո ձյան առատ տեղումներ են սկսվել» կամ «Ալեն Սիմոնյանը հաց է գնել, չի մուծում հարկերը». ԱԺ նախագահը՝ «սպասվող վերնագրերի» մասին

11:28, 23 հունվար 2024 Բլոգ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.

 

«Freenews-ը չի պատկանում ո՛չ ինձ, ո՛չ իմ կնոջը, դրա մասին տեղեկությունը բաց է և ցանկության դեպքում բոլորին հասանելի: Իսկ Հայաստանի Հանրապետությունում վաղուց արտոնյալներ չկան, և հենց այն փաստը, որ նախարարությունը մի շարք լրատվամիջոցների շարքում գործընթաց է իրականացրել նշված մեդիայի նկատմամբ՝ դրա վառ ապացույցն է: Բայց դե հասկանալի է, որ ավելի գրավիչ է Ալեն Սիմոնյանի անունից «կախվել», որ նախ՝ շատ մարդ կարդա, երկրորդը՝ իշխանությանը ներկայացնել որպես հին բարքեր կրողի:

 

Սպասենք այլ նմանատիպ վերնագրերի և շահարկումների:

 

Օրինակ՝ «Հացի խանութը որտեղի՞ց. Ալեն Սիմոնյանը հաց է գնել, չի մուծում հարկերը» կամ «Ալեն Սիմոնյանի Ռուանդա այցից հետո ձյան առատ տեղումներ են սկսվել, կփակվի՞ արդյոք Լարսի անցակետը»:

 

Լավ եք, էլի..․ Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր