Այսօր լրանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողների ողբերգական մահվան տարելիցը։ Այդ մասին գրել է միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։
«Մինչ օրս ինչպես այս ողբերգության, այնպես էլ դրան նախորդած ու հաջորդած բազմաթիվ ցավալի դեպքերի առթիվ քաղաքական պատասխանատվության դրսևորում տեղի չի ունեցել», - նշել է նա։