00:00:00

Թմրանյութերի տարածումը օր օրի ավելի ահագնացող խնդիր է դառնում, անգրագիտությունը ամենաբարձր մակարդակի վրա է՝ անկախությունից ի վեր․ Սթափվել է պետք․ Հենրիխ Դանիելյան

19:51, 15 հունվար 2024 Բլոգ

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ օրվա իշխանությունները ոչնչացնում են ապագա կառուցելու՝ երիտասարդների երազանքները։

«Ահա սրանք են այն սպիտակ գենոցիդի արդյունքները, որոնցով վտանգվում է երիտասարդների ապագան։

Այսօր առավել, քան երբևէ  պետք է զգոն լինել, օրվա իշխանությունները բացի հայրենիքը քանդելուց, հանձնելուց, ոչնչացնում են երիտասարդների երազանքները, ապագա կառուցելու նրանց երազանքները։

Թմրանյութերի տարածումը երիտասարդների շրջապատում օր օրի ավելի ահագնացող խնդիր է դառնում: Դպրոցների և համալսարանների շրջակայքում՝ պատերի վրա լույսի արագությամբ շատացող  տելեգրամյան ալիքների «online shop»-երը, որոնց միջոցով ձեռք են բերվում սինթետիկ թմրամիջոցներ, խաղամոլություն, որի պաշտոնական տվյալները ստորև ներկայացնում եմ Ձեզ։

Սրանք խնդիրներ են, որոնք մենք պետք է լուծենք որպես հասարակություն և որպես պետություն, քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն։

Իշխանության աթոռը զավթվել է ազգակործան պատուհասների կողմից, և ՀՀ այսօրվա կառավարիչներին չի հուզում ոչ մի խնդիր, բացի իրենց միզերային նեղ անձնական շահից: Սթափվել է պետք, նիկոլիզմը կործանում է մեր պետության բոլոր հիմքերը՝ բանակ, եկեղեցի, երիտասարդություն:

Էլ չասեմ, որ անգրագիտությունը ամենաբարձր մակարդակի վրա է անկախությունից ի վեր, ինչն արտացոլում է կրթության վատ վիճակը։

Օրինակներն արտացոլվում են փաստերով։ 1119 ատեստացիայի դիմած ոստիկաններից ատեստացիան անցել են 189-ը, որոնց զգալի մասը երիտասարդներ են։

Ահա նման անդունդ է բերել մեզ գործող վարչախումբը՝  Նիկոլի գլխավորությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր