00:00:00

Լոռու մարզպետի տեղակալի նկարը՝ «դուշի» հետ նախ հրապարակել, ապա հեռացրել են. նկա՞րն էր ոչ էսթետիկ, թե՞ դուշն էր էժան. ՀԿ ղեկավար

13:39, 12 հունվար 2024 Բլոգ

Լոռու մարզպետի աշխատակազմը նյութով է կիսվել, որտեղ տեղեկացնում է, որ մարզպետի տեղակալն այցելել է Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի նորակառույց մարզադահլիճ և արձանագրել առկա թերությունները։

Վանաձորի «Ուղղակի ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) ղեկավար Գևորգ Քոթանջյանը ֆեյսբուքյան իր էջում նկատել է, որ սկզբում մարզպետի տեղակալը նկար ունի դուշի հետ, որը հետո հեռացրել են։

 «Առաջին սքրինում մարզպետի տեղակալը նկար ունի դուշի հետ, երկրորդ սքրինում ակնհայտ է, որ էտ նկարը հեռացրել են։ Հարց` նկա՞րն էր ոչ էսթետիկ, թե՞ դուշն էր էժան՝ թանկի տեղ նաղդած»,-գրել է նա։

Նշենք, որ նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էր ազատվել պաշտոնից հենց այս դպրոցում արձանագրված խնդիրների պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր