Արամայիս Գեղամյանն ու Վարուժան Գևորգյանը մանկության ընկերներ են։
Փոքրուց սովոր են ամեն ինչ միասին անել, իրար օգնել։ Մեկը հանգիստ խառնվածքով է, մյուսն առավել աշխույժ է. կարծես լրացնում են մեկը մյուսին։
Արամայիսն արևելյան մարտարվեստների խմբակ է հաճախել, Վարուժանն էլ ֆիզիկապես ամուր է, այնպես որ, զորամասում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հաստատ չեն նեղվի: Երկուսն էլ ավարտել են համապատասխան դասընթաց և ծառայելու են որպես վարորդներ։
«Ծառայությանը պատրաստ ենք բոլոր առումներով։ Ամեն ինչ լավ է լինելու: Կծառայենք, կվերադառնանք։
Դժվարություններից չենք վախենում, ամեն ինչ էլ տղամարդու համար է»:
ՊՆ մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան էջից։