00:00:00

Մեկ օրվա ընթացքում 2 զինվորի մահ, առանց քննության զանգվածային «սպայական ջարդն» անընդունելի է

07:14, 10 հունվար 2024 Բլոգ

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մեկ օրվա ընթացքում 2 զինծառայողի, այս դեպքում` սպաների մահվան հանգամանքը, ոչ միայն նրանց ընտանիքների համար է ողբերգություն, այլ զինված ուժերի:

 

Անընդունելի եմ համարում հապշտապ որոշումները, առավել ևս` «օպերատիվ քայլերի» անվան տակ զորամաս/զորամիավորում օղակում արագ պաշտոնանկությունները:

 

Յուրաքանչյուր դեպքով պետք է քննություն իրականացվի, պատճառահետևանքային կապը պարզվի ու միայն դրանից հետո, ըստ պատասխանատվության չափի, պրոցեսներ տարվի:

 

Առանց քննության զանգվածային «սպայական ջարդն» անընդունելի եմ համարում, ինչի ականատեսն եղել ենք նախկին միջադեպերի ժամանակ և ինչպես երևում է` դրանք իրենց նպատակին չեն ծառայել:

 

Զինված ուժերում յուրաքանչյուր ծառայող` շարքայինից գեներալ, ունի սահմանված պարտականություններ` պատասխանատվության կոնկրետ դաշտ և հետագա որոշումները դրա վրա պետք է կառուցել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր