00:00:00

Հուսամ ԱՕԿՍ-ի շենքը մի օր չի դառնա հերթական ռեստորանը. Անի Սամսոնյան

09:23, 09 հունվար 2024 Բլոգ

Ի՞նչ անել ՀՀ-ին վերադարձված ԱՕԿՍ-ի շենքի հետ: Facebook-ի իր էջում նման հարց է հնչեցրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։

 

Նա հրապարակել է Ադրբեջանի գորգի թանգարանի լուսանկարն ու շարունակել.

 

«Նկարում Ադրբեջանի գորգի թանգարանն է: Արդեն պարզ է չէ, թե որքան զբոսաշրջիկ է այցելում այս թանգարան, ծանոթանում «ադրբեջանական», բայց իրականում գողացված հայկական գորգերին և հիանում Ադրբեջանի ժողովրդական արվեստով:

 

Գորգի երկիր Հայաստանում այսպիսի թանգարան չկա: Կա թանգարան, որտեղ ներկայացված են հայկական գորգեր, բայց դա գտնվում է «Պլանի գլուխ» կոչվող հատվածում և զբոսաշրջիկների համար երբեմն տեսանելի և հասանելի էլ չի:

 

Օրինակ, Աբովյան փողոցի վրա գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը, որը երկար ջանքերից հետո վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը և բոլորս ուրախացանք, կարող է հատկացվել հայկական գորգերի թանգարան ստեղծելու համար, որտեղ իրենց տեղը կգտնեն նաև Շուշիից փրկված գորգերը (հակառակ դեպքում մի օր մաս-մաս վաճառվելու են արտասահմանում, Ադրբեջանն էլ լավ գներով ձեռք բերի):

 

Հուսամ այդ շենքը մի օր չի դառնա ռեստորան, սրճարան կամ հերթական զվարճության վայրը, այլ իսկապես կծառայի Հայաստանին և նրա մշակույթին:

 

Գիտական և մշակութային շրջանակները կարող են համատեղել իրենց ջանքերը և դիմեն Կառավարությանը այդ շենքի մշակութային ճակատագրի հարցով:

 

Գրառումս ևս ընդունեք որպես բաց նամակ Կառավարությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր