00:00:00

Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են պարտության, երբ նժարի վրա ազգի հավիտենականությունն է

07:31, 07 հունվար 2024 Բլոգ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են պարտության, երբ նժարի վրա Ազգի հավիտենականությունն է։

Հունվարի 7-ը ննջեցյալների հիշատակության օր է՝ Մեռելոց։

Սա այն օրն է, երբ պետք է ոգեկոչել ազգի մեծ նահատակներին՝ նրանց, ովքեր ամենաթանկը՝ իրենց կյանքն են մարտիրոսել վասն հավատո եւ վասն հայրենյաց: Մեր օրերում բարոյալքման ախտը լուրջ սպառնալիք է ազգային-ավանդական-քրիստոնեական արժեհամակարգի գոյությանը:

Այսօր հետեւողականորեն եւ ծրագրված փորձ է արվում ջարդել հայ ժողովրդի գոյության հոգեւոր-մշակութային ողնաշարը՝ հեղինակազրկելով ազգային կառույցները, նվաստացնելով պատմական հերոսական իրադարձությունները եւ ջնջելով ազգային ինստիտուցիոնալ հիշողությունը:

Սրանք Արցախն են հանձնել ու հայաթափել, հանձնել, իսկ հիմա էլ զբաղված են Հայաստանի ադրբեջանացմամբ։ Դժվար ու ողբերգական ժամանակներ ենք ապրում: Բայց սա էլ կանցնի, համոզված եմ:

Մամոնան ու թրքասիրությունը դատապարտված են, երբ նժարի վրա հավիտենականն է՝ Աստված եւ հայրենիք:

Լույս շիրիմներիդ եւ խաղաղություն հոգիներիդ, տղերք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր