00:00:00

«Բոլորին տվել եմ միմիայն սեր ու հարգանք». ՔՊ-ականը հայտարարել է, թե փորձում են արատավորել իր բարի համբավը

07:54, 30 դեկտեմբեր 2023 Բլոգ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը հայտարարել է, թե փորձում են արատավորել իր բարի համբավը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Ալավերդիում տեղի ունեցած իմփիչմենթից հետո հայտնի ուժերը չեն կարողանում «մարսել» կատարվածը` փորձելով մամուլով մրոտել, արատավորել իմ բարի համբավը։ Եվ սա առաջին դեպքը չէ։

Ալավերդիում ես մեր սիրելի համաքաղաքացիներին, բոլորին, տվել եմ միմիայն սեր ու հարգանք և նրանցից ստացել նույնը։ Մեր համայնքում բոլորը ճանաչում են ինձ, իմ ընտանիքը։ Չի ստացվելու նման էժանագին, ծիծաղաշարժ սուտը, կեղծիքը փաթաթել ինձ, դա իմ մասին չէ։
 
Սեր, համերաշխություն՝ բոլորիս»,- հայտարարել է ՔՊ-ականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր