00:00:00

Ամոթ Ձեզ տիկին․ Լիա Սարգսյանը՝ ՔՊ–ական պատգամավորին

13:32, 29 դեկտեմբեր 2023 Բլոգ

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

ՔՊ-ական պատգամավոր Գայանե Եղիազարյանն է: Մեկ տարի եւ ավել սպասել եմ, որ դատավարությունն ավարտվի, ասեմ՝ ամոթ Ձեզ տիկին, «Сколько раз краснеет в жизни женщина?» Ф.Р. 😉
Հրապարակավ ներողություն խնդրեք զոհերի ծնողներից, Ձեր այդքան սիրելի Աջափնյակի փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որ ծնողներին անվանել էլ «փնթիներ», պարտվեց դատարանում:
Որ պատկերացնեք, թե այս կնոջ հոգին ինչքան տգեղ է, մեկնաբանություններում կդնեմ Սերոբ Սարգսյանի հերքող գրառումը եւ դրա տակ արված Գայանե Եղիազարյանի՝ ինձ ուղղված վիրավորական խոսքերը:
Նկատի ունենալով ինձ՝ տիկինն օրինակ գրել է.
-Սերոբ ջան, մաքրիր էջդ աղբից, այսօր շաբաթօրյակ է:
-Սերոբ ջան, անարժան ստախոսներին մի պատվիր քո արձագանքով, թող իրենց էջում խնջույք կազմակերպեն եւ ինքնահաստատվեն:
-Ակնհայտ էժան խաղեր են եւ ուղղորդված հարձակում, լավ գիտենք ինչից են վառված:
-Շուտով փրփուր էլ ձեռքները չի ընկնի:
Սքրինշոթերը՝
 
Հիշեցնենք, որ Լիա Սարգսյանը դատարանում հաղթել էր ՔՊ–ական պաշտոնյային։ Զավեշտալին այն է, որ ՔՊ–ական փոխթաղապետը Դաշնակցական Գոռ Սարգսյանի հարազատ եղբայրն է։ Այլ կերպ ասած ընտանիքի մի անդամը աշխատում է Նիկոլ Փաշինյանի մոտ, մյուսն էլ՝ ամեն գնով փորձում է հեռացնել նրան։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր