ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Գաղտնիք չէ, որ ցանկացած երկիր կարող է ունենալ տնտեսական զարգացման բազում հնարավորություններ, սակայն բնական ռեսուրսների առկայությունը լինելով անհրաժեշտ պայման, դեռ բավարար չէ տվյալ երկրի համար տնտեսության իրական զարգացման համար։
Թե տնտեսական զարգացման ինչպիսի ռազմավարություն և դրա իրագործման ինչպիսի լծակներ և հնարավորություն է ընտրում տվյալ երկիրը, վստահաբար կախված է ճիշտ վարվող քաղաքականությունից։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում է Հայաստանը՝ 2015 թվականի հունվարի 2-ին դարձել ԵԱՏՄ լիիրավ անդամ ։
Եթե մենք չշարունակեինք ՀԱՊԿ-ի հետ, ապա մենք միլիարդավոր դոլարների սպառազինություն չէինք ունենա։
Եթե չանդամակցեինք ԵԱՏՄ-ին, ապա այսօրվա Հայաստանի տնտեսությունը բառիս բուն իմաստով «չոքել» էր։ Եթե այդ հարցերով զբաղվում եք, ապա պետք է տեսնեիք, որ մեր տնտեսությունը զարգանում է ներկրում-արտահանումով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Այսօր Հայաստանի տնտեսությունը գտնվում է ճգնաժամային իրավիճակում միայն ոչ ճիշտ վարվող քաղաքականության հետևանքով և գոյատևում է միայն նախկին ղեկավարության հեռատես քաղաքականության շնորհիվ։
Պետք է նաև փաստենք, որ քանի դեռ Հայաստանի անվտանգային խնդիրը լուծված չէ պետք է մոռանանք ցանկացած ոլորտում զարգացման մասին։
Այս իշխանությունների վարած հակապետական և հանցավոր գործողությունների հետևանքով հանձնվեց Արցախը, վտանգված է ոչ միայն Հայաստանի անվտանգությունը, այլև վտանգված են բոլոր ոլորտները:
Սակայն, ռևանշ լինելու է և ինչպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հստակ ուղերձն էր, ռևանշ նշանակում է նոր հաջողության հասնել։
Հայաստանն ու Արցախը հասնելու են ռևանշի, պայքարի ջահը միշտ վառ պահելով հասնելու ենք նոր հաջողությունների և զարգացման հնարավորությունները երբեք չեն մարելու։