00:00:00

Պոլիտեխնիկը ունի 2-րդ վերականգնվող էներգիայի աղբյուրը

17:20, 27 դեկտեմբեր 2023 Բլոգ

Մենք հայտարարում ենք 90 կՎտ հզորությամբ արևային ֆոտոէլեկտրական 2-րդ կայանի գործարկման և Պոլիտեխնիկի էներգետիկ լուծումների թիմի գործունեության մասին:
 Կայանը տեղադրվել է ՀԱՊՀ-ի թիվ 2-րդ մասնաշենքի տանիքին, այն բաղկացած է 176 հատ բարձր էֆետկիվությամբ մոնոբյուրեղային ֆոտովոլտային վահանակներից, որոնցից յուրաքանչյուրը ունի 510 Վտ հզորություն:
 Արդյունքում Պոլիտեխնիկը կունենա 2-րդ վերականգնվող էներգիայի աղբյուրը, որի շնորհիվ կունենանք տարեկան միջինացված 8.240.000 ՀՀ դրամի չափով խնայողություն և կնպաստենք կանաչ էներգիայի խթանմանը ու 80 տոննա CO2 գազի արտանետման նվազեցմանը:
Նախագիծը ամբողջությամբ իրականացվել է Պոլիտեխնիկի էներգետիկ լուծումների թիմի կողմից, Պոլիտեխնիկ գիտակրթական հիմնադրամի և «Թիմ Սիսթեմս» ՓԲԸ-ի աջակցությամբ:
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր