00:00:00

Աշխարհի գլոբալ տաքացումը, կլիմայի փոփոխությունը և դրանով պայմանավորված նոր մարտահրավերները ստիպում են մեզ վերաիմաստավորելու մեր դերը մասնագիտական կյանքում

19:02, 22 դեկտեմբեր 2023 Բլոգ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Էներգետիկայի ոլորտի հարգարժան աշխատակիցներ,
Կրթության և գիտության ոլորտի սիրելի մասնագետներ,
Էներգետիկայի ոլորտում միջազգային քաղաքականություն մշակող տեղական կառույցների հարգելի ներկայացուցիչներ,
Առանձնակի ջերմությամբ շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր ավանդը՝ ՀՀ Էներգետիկ անվտագության ապահովման և առաջ եկող բնապահպանական խնդիրների լուծման գործում:
Աշխարհի գլոբալ տաքացումը, կլիմայի փոփոխությունը և դրանով պայմանավորված նոր մարտահրավերները ստիպում են մեզ վերաիմաստավորելու մեր դերը մասնագիտական կյանքում: Մարտահրավերներին դիմագրավելու նպատակով չափազանց կարևոր է էներգետիկ համայնքի առավել ակտիվ երկխոսությունը՝ կրթական բարեփոխումներից մինչև նոր տեխնոլոգիական լուծումներ, ոլորտը կարգավորող օրնեսդրական բարեփոխումներից միչև կանաչ ու կայուն քաղաքականությունների մշակում:
Մրցունակ և գիտակից մասնագետներ պատրաստելու նպատակով մենք շարունակում ենք իրականացնել նորարար ծրագրեր տեղական և միջազգային կառույցների հետ համատեղ, դրանցից են՝
✅ Համալսարանի մասնաշենքերի տանիքներում մեր մասնագետների կողմից նախագծվող ու կառուցվող արևային ֆոտոէլեկտրական կայանները, որն իրականացվում է Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության, Պոլիտեխնիկ գիտակրթական հիմնադրամի և Թիմ սիսթեմսի աջակցությամբ,
✅ Նոր բազմատար լաբորատորիայի հիմնումը, էներգետիկ համակարգերի թվային կառավարման, Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի մոդելավորման (AEX սիմուլյատորի), էներգետիկայի բնագավառի երկարաժամկետ պլանավորման TIMES-Հայաստան մոդելի և այլ համապատասխան ծրագրերի միջոցով ուսանողների ուսուցումը և մասնագետների վերապատրաստումը ապահովելու նպատակով, որն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ,
✅ Էներգետիկ աուդիտի կրթական չափորոշիչների մշակման և մասնագետների լիցենզավորման ծրագիրը, որն իրականացվում է Շվեդիայի միջազգային համագործակցության գործակալության աջակցությամբ,
✅ Միջուկային էներգետիկայի կառավարում մագիստրոսական կրթական ծրագիրը, որը լիցենզավորված է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության Միջուկային էներգետիկայի կառավարման ակադեմիայի կողմից,
✅ Արդյունաբերական ասպիրանտուրայի ծրագիր ատոմային էներգետիկայի ոլորտում, որն իրականացվում է Հայկական Ատոմային էլեկտրակայանի հետ համատեղ:
Նմանօրինակ ծրագրերի և համատեղ աշխատանքի արդյունքում վստահ եմ, որ ոլորոտւմ գրանցելու ենք տեսանելի հաջողություններ:
Կրկին անգամ շնորհավորելով​ մաղթում եմ Ձեզ՝ ուժ ու կորով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր