00:00:00

Պոլիտեխնիկը՝ աշխարհի ամենակայուն համալսարանների վարկանիշային աղյուսակում է

08:24, 20 դեկտեմբեր 2023 Բլոգ

Ուրախությամբ հայտնում եմ, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը 2023թ-ի UI GreenMetric World University Rankings-ում ճանաչվել և ընդգրկվել է աշխարհի ամենակայուն համալսարանների վարկանիշային աղյուսակում։
 
 Առաջին տարին մասնակցելով սույն վարկանիշավորմանը մեր համալսարանը 84 երկրներից վարկանիշավորված 1200-ի հասնող համալսարանների ցանկում զբաղեցրել է 938-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանից վարկանիշային աղյուսակում հայտնված համալսարանների ցանկում 2-րդն է։
Վարկանշավորման առանձին կշիռներով ազգային մակարդակում մենք բացարձակ առաջատար ենք հետևյալ կատեգորիաներում՝
 Ենթակառուցվածքներ և պայմաններ
Էներգիա և կլիմայի փոփոխություն
Այս արդյունքը վկայում է, որ կայուն զարգացումը (Sustainable development) մեր համալսարանի ռազմավարական առաջնահերթություններից է։
 
Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կանաչ և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ծավալների մեծացմանը` մեր կրթական հաստատության կարիքների ինքնաբավության բարձրացման նպատակով։ Մեր ենթակառուցվածքներն ու միջավայրը օր օրի բարեփոխում ենք կայուն, կանաչ, ներառական սկզբունքներից ելնելով։
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր