00:00:00

Զրոյական կետից սկսելու կոչերն իրենց նպատակին չեն ծառայելու, որովհետև ՔՊ-ի լծակները ժամանակավոր են

07:14, 16 դեկտեմբեր 2023 Բլոգ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչո՞ւ է Փաշինյանը կրկին դաշտ նետում «զրոյական կետի»-ի թեզը: Ճիշտ է` այն առաջին պլան բերվեց ռազմագերիների հայրենադարձման ֆոնին, սակայն նպատակը լրիվ այլ տեղում է:

Փաշինյանին թվում է, թե ռեպրեսիվ ապարատով հնարավորություն է ստանալու խմբագրել պատմությունն ու այն մեծ դավաճանությունը, որն իր թիմի հետ իրականացրել է:

Նոր կետից, նոր էջից կամ զրոյական կետից սկսելու մասին հայտարարություններն իրենց նպատակին չեն ծառայելու, որովհետև այն լծակները, որոնք քպ-ն ունի, բնականաբար, ժամանակավոր են:

Խնդիրն այն է, որ պատմությունը նոր դավաճաններ արձանագրելիս, ցավոք, ֆիքսելու է նոր տարածքային զիջումներն ու պետականությանը հասցված ծանր հարվածները:

Իշխանության բռնած գծի պայմաններում նախկին իշխանություններին, առանձին պետական և ռազմական գործիչներին ուղղված քարոզչությունը պատմություն կեղծելու նպատակ ունի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր