00:00:00

Արմեն Աշոտյանն անգամ բանտից է պայքարում, որ մեր խաբված ժողովուրդն ունենա Հայկական ապագա․ Հենրիխ Դանիելյան

19:13, 15 դեկտեմբեր 2023 Բլոգ

ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր լրանում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման 6-րդ ամիսը:

Արմեն Աշոտյանը պետական մտածողությամբ օժտված եզակի գործիչ է, ով երբևէ չնեղացավ իր ժողովրդից, ով մնաց պայքարի խրամատում և այդքան զրկանքներ կրելով, անգամ բանտից է պայքարում, որ մեր խաբված ժողովուրդն ունենա Հայկական ապագա։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացուցիչն է մի կուսակցության, որը կանգնած է անկախության և ազատագրական պայքարի ակունքներում: Աշոտյան Արմենը շարունակում է Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Ռազմիկ Զոհրաբյանի գործը, ովքեր չեն վախեցել խորհրդային բանտերից և կալանավորվել են իրենց հայրենիքի անկախության համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր